Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի

2 րոպեի ընթերցում

Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում անցկացված օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովի շրջանակում լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ հայագիտության ոլորտում ծավալած գործունեության և ներդրած ավանդի համար:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

1961–1963 թվականներին Պիսովիչը սովորել է Երևանի պետական համալսարանում՝ մասնագիտանալով հայկական բանասիրության ոլորտում։  Վերադառնալով Կրակով՝ 1963 թվականին՝ պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ նվիրված Արագածոտնի մարզի Փարպի գյուղի հայկական բարբառի ուսուﬓասիրությանը։ 1974թ․ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը» թեմայով։

Բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է, այդ թվում՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը», «Նոր և ﬕջին պարսկերենի հնչյունական համակարգերի ծագումը»,  «Խորհրդային Հայաստանի գրողների բառարան», «Հայերեն քերականություն․ գրաբար-աշխարհաբար», «Փոքր հայերեն–լեհերեն և լեհերեն–հայերեն բառարան» և այն:

Պրոֆեսոր Անջեյ Պիսովիչի պարգևը ստացել է պրոֆեսոր Քրիստոֆ Ստոպկան. պրոֆեսոր Պիսովիչը չի կարողացել ներկա լինել աշխատաժողովին:

Աշխատաժողովը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-13-ը: 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում