Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Լեհաստանի օլիմպիական կոմիտե

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Լեհաստանի օլիմպիական կոմիտե

Lեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Մարեկ Պալուսին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայկական պատվիրակության անդամները շրջել են կոմիտեի մարզական թանգարանում, ծանոթացել լեհական սպորտի պատմությանը, նվաճումներին և գրանցած արդյունքներին։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Լեհաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։ Կողմերը քննարկել են սպորտի ֆինանսավորման և կառավարման համակարգերին, ազգային ֆեդերացիաների դերակատարության բարձրացմանը, հաշվետվողականությանը և միջազգային սպորտային կառույցների հետ կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողական քայլեր է կատարում համաշխարհային սպորտային քարտեզում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մրցաշարերը՝ ընդգծելով, որ Լեհաստանի Հանրապետության մարզիկների մասնակցությունը ևս խրախուսելի է։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել 2026 թվականին Երևանում անցկացվելիք Սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությանը, 2027 թվականին նախատեսված Մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, Ծանրամարտի աշխարհի առաջնությանը, Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական մարզամշակութային խաղերին, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր մարզաձևերում համատեղ ուսումնամարզական հավաքների և մարզումների կազմակերպման հնարավորությունները: Կողմերը կարևորել են նաև առողջ ապրելակերպի խթանմանը և մասսայական սպորտի զարգացմանը միտված նախաձեռնությունները՝ ներկայացնելով երկուստեք փորձն այս ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում