Տնտեսություն

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշվել է, որ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը հավելել է, որ այդ քվոտաների բաշխման մանրամասները լրացուցիչ կհրապարակեն։

Պարզաբանելով որոշման մանրամասները՝ նախարարն ասել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից 15 հազար էլեկտրոմոբիլ, այդ թվում՝ հիբրիդային էլեկտրոմոբիլ, կարող է Հայաստան ներմուծվել առանց մաքսատուրք վճարելու։ Այդ մեքենաների համար չի վճարվելու նաև ավելացված արժեքի հարկ։ 

Պապոյանը հիշեցրել է, որ խոսքը գնում է 2024, 2025, 2026 թվականների արտադրության էլեկտրոմոբիլների մասին։ 

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կայացել է դեկտեմբերի 11-ին, Մոսկվայում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում