Տնտեսություն

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու մրցույթը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու մրցույթը

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծն ընդունվել է դեկտեմբերի 11-ի ՀՀ կառավարության հերթական նիստում։

«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը համարվում է աշխարհի հեղինակավոր գինու համտես-մրցույթներից։ 2026-ին Հայաստանը հյուրընկալման իրավունք է ստացել՝ մրցելով Վրաստանի, Ռումինիայի և Մոլդովայի հետ։ Մրցույթի անցկացումը կնպաստի Հայաստանի միջազգային ճանաչելիությանն ու գինեգործության առաջմղմանը։

Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմում է 883.76 մլն դրամ, որից՝ 684 մլն դրամը կտրամադրվի 2026թ․ պետական բյուջեից՝ վերաբաշխման միջոցով, մնացածը՝ հովանավորների և միջազգային գործընկերների միջոցներով։

Կառավարության հետ պայմանագիր կնքած Vinopres S.A.-ն կֆինանսավորի շուրջ 250 մլն դրամի ծախսեր, այդ թվում՝ 400 մասնակցի ճանապարհածախսերի և գիշերակացի մի մասը, տեխնիկան և կազմակերպչական թիմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում