Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է զուգահեռաբար փակել Ղարաբաղի հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգի փաստաթղթի վերաբերյալ, որում Բաքուն դժգոհություն էր արտահայտել այն առնչությամբ, որ այդ փաստաթղթում կիրառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։ 

Փաշինյանը շեշտեց, որ տեսնում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը մի կողմից շարունակում է կիրառել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը, մյուս կողմից էլ բողոքում է, որ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։ 

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ ինքն արդեն ասել է, որ Ղարաբաղ հայերի վերադարձի թեման վտանգավոր է։ «Եվ ես ուզում եմ հիմա բաց և հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, այնքան էլ մենք խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ և որը հետևանք։ Հիմա ուղիղ առաջարկ եմ անում՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք, թե ոնց ենք այս թեման հանում, որովհետև այս թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բառացել որևէ կոնֆլիկտային իրավիճակ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Türkçe 中文

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը