Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարում Հայաստանը դեպի Գերմանիա արտահանման ծավալների ավելի քան 80 % աճ ունի. դա տեղի է ունեցել տնտեսական մի շարք ուղղությունների հաշվին` մշակող արդյունաբերություն, հանքահումքային արտադրանք և այլն։ 

Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Գերմանիայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու համար Կառավարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ 

«Կառավարությունը նախորդ տարի ընդունել է որոշում, ըստ որի, եթե մշակող արդյունաբերության արտադրանք է արտադրվում Հայաստանում և արտահանվում է Գերմանիա և եվրոպական երկրներ, ապա պետությունը փոխհատուցում է այդ մաքսատուրքի գումարը։ Ինչո՞ւ ենք արել այդպես, որպեսզի հայկական տեքստիլ արտադրանքը, հայկական կոնյակը, մեր գինին, մեր փայլաթիթեղը մրցունակ լինեն եվրոպական շուկաներում»,֊ ասաց Պապոյանը։

Անդրադառնալով առաջիկայում իր՝ Մոսկվա սպասվող այցին` նախարար Պապոյանը նշեց, որ այդ այցը Գերմանիա այցի հետ չի հակադրվում։ 

«Մենք հենց դրանով ենք խաչմերուկ։ Դիրքավորվում ենք որպես խաղաղության խաչմերուկ։ Խոսքը մեր հավասարակշռման քաղաքականության մասին է, որ մենք ուզում ենք շատ լավ հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ, Ռուսաստանի Դաշնության, Մերձավոր Արևելքի երկրների հետ»,֊ ասաց Պապոյանն` ընդգծելով, որ Հայաստանը առևտրաշրջանառության ծավալի աճ ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ 

Նախարարի խոսքով` Հայաստանի՝ դեպի Եվրոպա բռնած ճանապարհն այսպես թե այնպես հաջողությամբ է պսակվելու։ Նա ընդգծեց, որ այդ ճանապարհին բարելավվելու են Հայաստանի  օրենսդրությունը, ստանդարտները արտադրողականության որակը, ինչը կլինի լուրջ հաջողություն։ 

«Դա արդեն հաջողություն է, որովհետև երաշխիք է այն իմաստով, որ մենք կկարողանանք ապրանքներ և ծառայություններ արտահանել աշխարհի ցանկացած երկիր։ Եթե մենք կարող ենք ինչ֊որ ապրանք արտահանել Գերմանիա, ուրեմն դա նշանակում է, որ աշխարհի բոլոր երկրներ դա կարող ենք դա արտահանել»,֊ հավելեց նախարարը։

Հայերեն 中文

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները