ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ առաջիկայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մեկ հատված

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ մոտ ապագայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մի հատված։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Պետք է ասեմ, որ ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ ադրբեջանական կողմը, բայց գործընթացը շարունակվում է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք»,-ասաց Սիմոնյանը՝ չհստակեցնելով, թե ո՞ր հատվածի մասին է խոսքը։

Անդրադառնալով ժամկետներին՝ ԱԺ նախագահը հնարավոր համարեց, որ գործընթացը տեղի ունենա գալիք տարվա առաջին եռամսյակում։  

Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թվականի հունիսին հայտարարեցին սահմանազատման առաջին փուլի ավարտի մասին։ Առաջին փուլով Տավուշի հատվածում սահմանազատվել է սահմանի 12.6 կիլոմետր հատվածը։ 2025 թվականի հունվարին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են շարունակել սահմանազատումը հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել,որ կողմերը կարող են սահմանազատման աշխատանքներ իրականացնել այն հատվածներում, որտեղով պետք է անցնի «Թրամփի ուղի»-ն, որի գործարկման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, և որի շուրջ միասին աշխատում են Հայաստանն ու Միացյալ Նահանգները։ 

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել