Ուրախ ենք, որ խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Պապոյան

2 րոպեի ընթերցում

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) կողմից կազմակերպված միջոցառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Գևորգ Պապոյանն իր ելույթում ընդգծել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության կարևորությունը՝ նշելով, որ այն վերաբերում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, հաղորդակցությունների բացմանը, այլ նաև նոր հնարավորություններ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։

«Մենք ուրախ ենք արձանագրել, որ խաղաղության գործընթացը անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ Միացյալ Նահանգների հետ։ Համատեղ մենք խոշոր նախագծեր ենք իրականացնում, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնությունը, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերություններում բացվող բոլորովին նոր հորիզոնների ու հնարավորությունների մասին», - նշել է Գևորգ Պապոյանը։ 

Նախարարն անդրադաձել է նաև «Խաղաղության խաչմերուկը» նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը՝ ներկայացնելովերկկողմ տնտեսական համագործակցությանը և ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստող ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը, «Enterprise Armenia»-ի տնօրեն Գոհար Աբաջյանը, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։

Հայերեն العربية English Русский 中文

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին

Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու

Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլան ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի հետ

Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ

Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով

Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը

Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

Ազատազրկված անձանց թիվը Հայաստանում այսօր գերազանցում է 3000-ը. Գալյան