ՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունը

5 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչու 2018 թվականին նախաձեռնված քրեական վարույթով հիմա են սկսվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ակտիվ գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ վերջին շրջանում ուսումնասիրվել և քննության փուլ են տեղափոխվել մի շարք՝ տարիներով չբացահայտված գործեր, այդ թվում՝ Վահրամ Խորխոռունու սպանությունը, ՊՆ-ին պատկանող հողերի ապօրինի օտարումը, Գյումրիի համայնքապետարանի ղեկավարների կողմից պաշտոնեական չարաշահումների փաստերը և այլն։

«Այդ համատեքստում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության  գլխավոր վարչությունում վեր է հանվել և ուսումնասիրվել նաև 2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը` անհայտ անձի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի մարիխուանա տեսակի թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ»,- նշված է հաղորդագրության մեջ

Ըստ ՔԿ-ի՝ քննությամբ պարզվել է, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր ենթակա սարկավագի և չպարզված անձի հետ, նախնական համաձայնությամբ 2018 թվականի հուլիսի 7-ին ակցիայի մասնակից Հ.Ա.-ի ուսապարկում թմրամիջոց է տեղադրել՝ այնուհետև ոստիկանությանը ահազանգ տալով, ինչի արդյունքում էլ հայտնաբերվել է նյութը։

Նշվում է, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ցուցումով դիվանատան քարտուղար Ս.Տ.-ն բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, ինչից հետո հանցավոր խմբի անդամները նշված ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ այդ կերպ հանդիսադիր վայրում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի իրացնելով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

«Հանցավոր գործողությունները կատարելուց հետո, Ս.Խ.-ի (Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, քաղաքացիական անունը՝ Սամվել -խմբ․) հրահանգով, Ս.Տ.-ն իր հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին և հայտնել ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ ոստիկանության աշխատակցին ուղարկելով իր կողմից արված լուսանկարը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից կատարված զննությամբ Հ.Ա.-ի ուսապայուսակից հայտնաբերվել է վերջինիս ապօրինի իրացված՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը»,- ասված է հաղորդագրության մեջ։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն  իրականացնող դատախազին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին) Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Նույն օրը հսկող դատախազի կողմից բավարարվել է ներկայացված միջնորդությունը և որոշում է կայացվել Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Դեկտեմբերի 4-ին վերջինս դատարան ներկայացվելու նպատակով  ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև մյուս մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA