Թրամփը նախատեսում է մինչև Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սուրբ Ծննդից առաջ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։

Թրամփը նաև նախատեսում է ներկայացնել անկլավի նոր կառավարման կառուցվածքը։

ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ գտնվում են Գազայի համար միջազգային ուժերի և նոր կառավարման կառուցվածքի ստեղծման վերջին փուլերում, որոնք նրանք հույս ունեն գործարկել երկու կամ երեք շաբաթվա ընթացքում:

«Ամեն ինչ առաջ է շարժվում, և նպատակն է հայտարարել դրա մասին նախքան տոների մեկնարկը», - ասել է գործընթացում անմիջականորեն ներգրավված աղբյուրը:

Նաև նախատեսվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ում կհանդիպի նախագահ Թրամփի հետ՝ Գազայի հարցով համաձայնագրի հաջորդ փուլը քննարկելու համար: 

Համաձայնագրի երկրորդ փուլը ենթադրում է Իսրայելի դուրսբերում Գազայի ավելի մեծ հատվածից, միջազգային կայունացման ուժերի տեղակայում և նոր կառավարման կառուցվածքի, ներառյալ Թրամփի գլխավորած Խաղաղության խորհրդի գործարկում անկլավում։

Ուժերը պետք է տեղակայվեն Գազայի այն հատվածում, որը ներկայում վերահսկվում է Իսրայելի զինված ուժերի կողմից։

ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ կառավարման կառուցվածքը կգլխավորի Թրամփի ղեկավարությամբ Խաղաղության խորհուրդը, որը կներառի արաբական և արևմտյան երկրների մոտ 10 առաջնորդ։

Դրանից ցածր կառույցը կլինի միջազգային գործադիր խորհուրդը, որտեղ ներառված կլինեն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Թրամփի խորհրդականներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը, ինչպես նաև Խաղաղության խորհրդում ներկայացված երկրների լրացուցիչ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գործադիր խորհրդի ներքո կգործի պաղեստինյան տեխնոկրատական ​​կառավարությունը։ Այն կներառի 12-15 պաղեստինցու, որոնք ունեն կառավարման և բիզնեսի փորձ և կապված չեն ՀԱՄԱՍ-ի, «Ֆաթահ»-ի կամ այլ պաղեստինյան կուսակցության կամ խմբակցության հետ։

«Հավասարումը կլինի հետևյալը՝ Իսրայելի բանակը դուրս կգա Գազայից, բայց ՀԱՄԱՍ-ը կկորցնի իշխանությունը», - ասել է աղբյուրը։

Հոկտեմբերի 11-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 366 պաղեստինցի, իսկ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից զոհվել են մի քանի իսրայելցի զինվորներ։

Առաջին փուլի կարևոր կետերի մեկը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր ողջ մնացած և մահացած պատանդների ազատ արձակումը, գրեթե ավարտված է։ Մեկ մահացած պատանդի մասունքներ դեռևս չեն վերադարձվել։ 

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար