Քաջալերող ենք համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին․ Մարթա Կոս

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը քաջալերող է համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը Միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին` նաև այն պատճառով, որ դա Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն է։ 

Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպմանն այդ մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին այն մասին, թե ինչպես են ԵՄ-ում գնահատում Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին, և արդյոք հայ պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ ազդակներ ստացել են, որ Հայաստանը պատրաստվում է դիմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

«Այս որոշումը մենք գնահատում ենք որպես շատ քաջալերող, նաև որովհետև դա Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն է: Գործընթացը սկսելու նպատակով Հայաստանը պետք է դիմի թեկնածուի կարգավիճակի համար, ինչը դեռ չի արվել, և, իհարկե, անդամ պետությունները պետք է «կանաչ լույս» տան։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Նույնիսկ, եթե դա տեղի չունենա, ինչ էլ որ մենք անենք հիմա, կարող է նաև նպաստել եվրոպական ապագային, իսկ երբ ես խոսում եմ եվրոպական ապագայի մասին, դա միայն անդամակցության մասին չէ»,- ասել է Կոսը : 

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Եվրամիությանը անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառվել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության միջոցով։ Սահմանված ժամկետում նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում