Շրի Լանկայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 355-ի
1 րոպեի ընթերցում

Շրի Լանկայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից զոհերի թիվը հասել է 355-ի, 366 մարդ անհետ կորած է համարվում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, «Դիթվա» ցիկլոնի հետևանքով առաջացած հեղեղումները վատագույնն են երկրի պատմության մեջ վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում։
Թեպետ գնացքների և ինքնաթիռների չվերթները վերականգնվել են, սակայն դպրոցները շարունակում են փակ մնալ։
Նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն նոյեմբերի 30-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ երկրին պատած այս աղետը «ամենախոշորն ու մարտահրավերներով լին էր Շրի Լանկայի պատմության ընթացքում»։
Կարդացեք հոդվածը` Русский