Իրան

Արաղչին ու Կալասը քննարկել են Իրան-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արաղչին ու Կալասը քննարկել են Իրան-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվականը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Իրան-ԵՄ հարաբերություններն, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ավելի լայն հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։ 

«Արաղչին դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումները՝ նշելով շարունակական ռազմական ագրեսիան օկուպացված պաղեստինյան տարածքներում և Լիբանանում»,-ասված է իրանական լրատվականի հաղորդագրության մեջ։  

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Իրանի միջուկային ծրագրին, որտեղ Արաղչին ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը այս հարցում։ 

Հաղորդվում է, որ զրուցակիցները համաձայնել են Իրանի և եվրոպացի գործընկերների միջև շարունակական հաղորդակցության և խորհրդակցությունների կարևորության հարցում՝ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում