Հայաստանի նախնական ընկալումները վերաբերում են ԵՄ քաղաքացիական առաքելություններին մասնակցությանը. փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի արտահերթ նիստում արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին մասնակցության հարցում Հայաստանի նախնական ընկալումները վերաբերում են ԵՄ քաղաքացիական առաքելություններին մասնակցությանը։  

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում վավերացրել է «ՀՀ և ԵՄ միջև՝ ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը՝ այդպիսով իր ցանկությունն արտահայտելով մասնակցել Եվրամիության կողմից իրականացվող տարբեր առաքելություններին՝ միտված ճգնաժամերի կառավարմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ ո՞ր երկրներն արդեն ունեն նման համաձայնագրեր Եվրամիության հետ և արդյոք դրանց թվում կա՞ն ՀԱՊԿ անդամ պետություններ։ Նա նաև հարցրեց, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ռազմական բաղադրիչը և արդյոք ԵՄ ռազմական առաքելություններին հայկական զորախմբի հնարավոր մասնակցության դեպքում հարցը կրկին կբերվի խորհրդարան։ 

Պատասխանելով հարցերին՝ Վահան Կոստանյանը նշեց, որ Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան այն պետությունների թվում են, որոնք ունեն նմանօրինակ պայմանագրեր Եվրոպական միության հետ։  

Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, և Հայաստանը այդ պարագայում եղել է շահառու, մինչդեռ ներկայում խոսքը գնում է արդեն Հայաստանի՝ այլ երկրների տարածքում ԵՄ առաքելություններին աջակցելու մասին, ինչը պահանջում է իրավական հստակեցումներ։

«Մեր նախնական ընկալումներն առավելապես վերաբերում են քաղաքացիական առաքելություններին մասնակցությանը։ Ռազմական առաքելություններին մասնակցության դեպքում, բնականաբար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Զինված ուժերի մասին» օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը կիրականացվեն։ Եթե իմ իրավական գիտելիքները չեն դավաճանում, ապա այս մասով Ազգային ժողովը Սահմանադրությամբ լիազորություններ չունի»,- ասաց Կոստանյանը։

Մինասյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է խանգարում Հայաստանին արդեն այսօր ներգրավվել ԵՄ նախաձեռնած քաղաքացիական գործողություններում՝ առանց այս համաձայնագրի ստորագրման։

Պատասխանելով հարցին՝ փոխնախարարը նշեց, որ անհրաժեշտ է ձևավորել իրավապայմանագրային բազա համագործակցության ընդլայնման համար։

«Սա, ընդհանուր առմամբ, տեղավորվում է մեր քաղաքականության տրամաբանության մեջ՝ ընդլայնել համագործակցության շրջանակը, այդ թվում՝ իրավական, և չգնալ յուրաքանչյուր առաքելության համար հատուկ որոշումների կայացման ճանապարհով»,- մանրամասնեց Կոստանյանը։

Քաղաքականություն

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագիրը

 

Հայերեն English Français

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին