Իրանի գերագույն առաջնորդը մեղադրել է ԱՄՆ-ին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար

2 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քննադատել է Վաշինգտոնին՝ պնդելով, որ Միացյալ Նահանգները հրահրել է պատերազմ Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խամենեին նշել է Իրանի, տարածաշրջանի և աշխարհի արդիական հարցերի վերաբերյալ ուղերձում։

«ԱՄՆ-ն հրահրեց ծանր գին ունեցող պատերազմն Ուկրաինայում, բայց ձախողվեց իր նպատակներին հասնելու հարցում։ ԱՄՆ ներկայիս նախագահը պնդում էր, որ այն կավարտի երեք օրում։ Այժմ՝ մոտ մեկ տարի անց, նա բռնի կերպով պարտադրում է 28-կետանոց ծրագիր նույն երկրին, որին ինքն էր ներքաշել պատերազմի մեջ», - նշված է X-ում Խամենեիի գրառման մեջ։

Նա նաև դատապարտել է իսրայելական հարձակումները Լիբանանի, Սիրիայի վրա, ինչպես նաև Արևմտյան ափում ու Գազայում նրա հանցագործությունները՝ նշելով, որ բոլորը կատարվում են ԱՄՆ-ի աջակցությամբ։

«Աշխարհում մարդիկ գիտեն, որ եթե ԱՄՆ-ն չմասնակցեր, սիոնիստական ​​ռեժիմը չէր կարողանա նման լայնածավալ վայրագություններ կատարել Գազայում», - ասել է Խամենեին։

Նրա խոսքով՝ որտեղ էլ որ ԱՄՆ-ն միջամտել է, դա հանգեցրել է պատերազմական գործողությունների, ցեղասպանության կամ ավերածությունների ու տեղահանությունների։ 

«ԱՄՆ-ն պատրաստ է պատերազմ սկսել աշխարհի ցանկացած վայրում՝ նավթ ստանալու և ստորգետնյա հանքերի համար։ Այսօր նրանց պատերազմական ոգին հասել է նույնիսկ Լատինական Ամերիկա», - ասել է Խամենեին։

Անդրադառնալով 12-օրյա պատերազմին՝ Խամենեին նշել է, որ իրանցի ժողովուրդն «անվիճելիորեն հաղթել է» և՛ ԱՄՆ-ին, և՛ Իսրայելին։

«Մենք կորուստներ կրեցինք 12-օրյա պատերազմում: Մենք կորցրեցինք թանկարժեք կյանքեր. դրանում կասկած չկա: Սա պատերազմի բնույթն է: Բայց Իսլամական Հանրապետությունը ցույց տվեց, որ վճռականության և ուժի կենտրոն է: Այն ունակ է որոշումներ կայացնելու և ամուր կանգնելու», - ասել է Խամենեին:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը