Ռուսաստան

Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։

Հայաստանը նիստին չի մասնակցում։ 

Բիշքեկում արդեն կայացել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի մասնակիցները ստորագրել են 10 փաստաթուղթ:

Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ընդունված փաստաթղթերի մի մասն ուղղված է ՀԱՊԿ ուժային կարողությունների ամրապնդմանը։ 

2026 թվականին ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղզստանից անցնելու է Ռուսաստանին։ Հունվարի 1-ից կառույցը նաև կունենա նոր գլխավոր քարտուղար․ այդ պաշտոնը զբաղեցնելու է ներկայում ՀԱՊԿ ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ղրղզստանի ներկայացուցիչ Թաալաթբեկ Մասադիկովը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում