Տնտեսություն

ՀՀ էկոնոմիայի նախարարն այցելել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիայի նախարարն այցելել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կառուցվող ոչխարաբուծական ֆերմա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր միկրոբլոգում նշել է նախարար Գևորգ Պապոյանը՝ մանրամասնելով, որ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի հետ շրջել են կառուցապատվող տարածքում ու ծանոթացել աշխատանքների ընթացքին։

«Ֆերմայում նախատեսվում է պահել շուրջ 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղի տոհմային ոչխար՝ հետագայում գլխաքանակի ավելացման հեռանկարով»,-նշել է Էկոնոմիկայի նախարարը։ 

Նա նաև հավելել է, որ տեղում ներկայացրել է անասնաբուծության ոլորտի պետական աջակցության գործիքակազմը, մասնավորապես՝ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024–2028 թթ.» ծրագիրը, որով շահառուները կարող են ձեռք բերել բարձր մթերատու տոհմային կենդանիներ և ստանալ դրանց արժեքի մինչև 50%-ի փոխհատուցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում