Սի Ծինփինը հայտարարել է պաղեստինցի ժողովրդին աջակցության մասին

3 րոպեի ընթերցում

Չինաստանի իշխանությունները վճռականորեն աջակցում են պաղեստինցի ժողովրդին և ակտիվորեն կօժանդակեն պաղեստինյան հարցի արդարացի լուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ամեն տարի նոյեմբերի 29-ին նշվող Պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ում կայացած նիստի մասնակիցներին իր ուղերձում։

«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ՝ Չինաստանը վճռականորեն աջակցում է պաղեստինցի ժողովրդի արդար գործին՝ իր օրինական ազգային իրավունքների վերականգնման հարցում։ Չինաստանն այսուհետ էլ կփոխգործակցի միջազգային հանրության հետ, կգործադրի անդուլ ջանքեր պաղեստինյան խնդրի համապարփակ, արդարացի և հաստատուն կարգավորմանը շուտափույթ հասնելու համար», - ուղերձից հատված է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ 

Ինչպես ընդգծել է Սի Ծինփինը, Պաղեստինի հարցը «ստուգում է գլոբալ կառավարման համակարգի արդյունավետությունը»։ Նրա խոսքով՝ չինական կողմը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել պաղեստինյան հիմնախնդրի արմատական ​​պատճառներին, «ցուցաբերել պատասխանատվություն» և ձեռնարկել պատշաճ միջոցներ պատմական անարդարությունը շտկելու համար։

Չինաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել  պաղեստինյան հարցի կարևորագույն նշանակության վրա, որն զգալի չափով ազդում է տարածաշրջանի կայունության և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման վրա: Ինչպես ընդգծել է Չինաստանի ղեկավարը, ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է էլ ավելի ամրապնդի փոխհամաձայնությունը, ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկի Գազայի հատվածում համապարփակ հրադադարի հասնելու ուղղությամբ, կանխի ռազմական գործողությունների վերսկսումը։

«Գազայի հետպատերազմյան կառավարումը և վերականգնումը պետք է իրականացվեն «պաղեստինցիներն են կառավարում Պաղեստինը» սկզբունքին համապատասխան՝ հարգելով  պաղեստինցի ժողովրդի կամքը, հաշվի առնելով տարածաշրջանի երկրների ռացիոնալ անհանգստությունը։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ բարելավել Գազայում հումանիտար իրավիճակը և մեղմել պաղեստինյան ժողովրդի տառապանքները», - հավելել է Սի Ծինփինը։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին