Իրավունք

Անահիտ Մանասյանը Լուիս Գրասայի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի խնդրին

2 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանը Լուիս Գրասայի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի խնդրին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությանը: 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է իրավունքներին առնչվող մի շարք հարցերի շուրջ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների պահպանման կարևորությանը, կալանքի կիրառման իրավաչափության չափանիշներին։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին:

Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում