Ուկրաինան կանգնած է բարդ ընտրության առաջ՝ կամ կորցնել արժանապատվությունը, կամ առանցքային գործընկեր․ Զելենսկի

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 21-ի իր ուղերձում հայտարարել է, որ երկիրն այսօր կանգնած է իր պատմության ամենաբարդ ընտրություններից մեկի առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ Ուկրաինայի վրա ներկայումս ճնշումը ամենածանրերից մեկն է։

«Այժմ Ուկրաինան կարող է հայտնվել շատ բարդ ընտրության առաջ․ կամ արժանապատվության կորուստ, կամ առանցքային գործընկեր կորցնելու ռիսկ։ Կամ բարդ 28 կետ, կամ ամենածանր ձմեռը և հետագա ռիսկերը։ Կյանք՝ առանց ազատության, առանց արժանապատվության, առանց արդարության։ Եվ որ մենք հավատանք նրան, ով արդեն երկու անգամ հարձակվել է»,– ասել է նախագահը։

Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության ծրագրին՝ նշելով, որ Ուկրաինայից պատասխան են սպասում։

«Իրականում ես արդեն տվել եմ այդ պատասխանը։ Ես՝ Վլադիմիր Զելենսկին, Ուկրաինայի ժողովրդի կամքով ընտրված նախագահը, պարտավորվում եմ պաշտպանել Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կատարել իմ պարտականությունները ի շահ ժողովրդի և բարձրացնել երկրի հեղինակությունը աշխարհում»,– ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի գնա բարձրաձայն մեղադրանքների ու կոշտ հայտարարությունների, այլ հանգիստ և կառուցողական կաշխատի ԱՄՆ-ի և գործընկերների հետ՝ լուծումներ գտնելու համար։

«Ես փաստարկներ կբերեմ, կհամոզեմ, այլընտրանքներ կառաջարկեմ, բայց մենք թշնամուն առիթ չենք տա ասել, թե Ուկրաինան է, որ խաղաղություն չի ուզում կամ տապալում է գործընթացը։ Դա չի լինելու»,– ընդգծել է նա։

Զելենսկու խոսքով՝ առաջիկա օրերին նախատեսվում է ակտիվ աշխատանք խաղաղ ճանապարհով առաջ շարժվելու ուղղությամբ։

«Ես կպայքարեմ, որպեսզի պլանի բոլոր կետերից առնվազն երկուսը բաց չթողնեն․ ուկրաինացիների արժանապատվությունն ու ազատությունը։ Դրանք են հիմքը մեր անկախության, մեր հողի և մեր ժողովրդի համար»,– ասել է նա։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի պատերազմի ավարտը չդառնա Ուկրաինայի ավարտը, ինչպես նաև Եվրոպայի և գլոբալ խաղաղության ավարտը։

Զելենսկին հույս է հայտնել եվրոպացի գործընկերների աջակցության վրա՝ ընդգծելով, որ Ուկրաինան այսօր միակ վահանն է, որը պաշտպանում է Եվրոպայի անվտանգությունը Ռուսաստանի ծրագրերից։

 

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում