Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները նոր հնարավորություններ են բացելու նաև Վրաստանի համար. Վահան Կոստանյան

3 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ապաշրջափակում է տեղի ունենալու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև դա նոր հնարավորություններ է բացելու Վրաստանի համար։  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակներում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ամփոփելով Թբիլիսիում անցկացրած հանդիպումներն ու դրանց արդյունքները։ 

Փոխնախարարի բնորոշմամբ՝ Հայաստանն ու Վրաստանը մշտապես շատ բաց քննարկումներ են ունենում տարբեր հարցերի վերաբերյալ։ 

«Հայաստանն ու Վրաստանը մշտապես շատ բաց շփումներ են ունենում երկուստեք հուզող հարցերի շուրջ։ Խոսում ենք նաև, բնականաբար, տարածաշրջանային համագործակցության մասին, որովհետև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո, ըստ էության, ապաշրջափակում է տեղի ունենալու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև դա նոր հնարավորություններ է բացելու բարեկամ Վրաստանի համար։ Այդ առումով երկկողմ օրակարգը բավականին հագեցած էր, և վստահաբար նաև այս այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը իր հանդիպումների ընթացքում շոշափել է այս բոլոր թեմաները»,-ընդգծեց Վահան Կոստանյանը։ 

Անդրադառնալով տարբեր ոլորտներում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը՝ Կոստանյանն ընդգծեց, որ երկու երկրները մշտական երկխոսության մեջ են, փոխայցերի ինտենսիվությունը բավականին բարձր է։ 

«Վերջին 1-2 ամսվա ընթացքում արդեն ունեցել ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը, օրեր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարը ևս պաշտոնական այցով Թբիլիսիում էր, Արդարադատության նախարարը ևս այստեղ էր, մյուս շաբաթ սպասվում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի այցը։ Բացի դրանից, վրացի գործընկերների հետ շփումները նաև հեռավար են շարունակում, ինչը խոսում է մեր հարաբերությունների կարևորության մասին»,-նշեց Վահան Կոստանյանը։  

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որից հետո թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, հռչակագիր են ստորագրել։  

Հայերեն English Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան