Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2024 թվականին 116.5 մլն դրամ շահույթ է ունեցել

2 րոպեի ընթերցում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2024 թվականի տարեկան ժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին։ Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է Պետական գույքի կառավարման կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2024 թվականին համալիրում անցկացվել է 120 տեղական և միջազգային միջոցառում։

Հաշվետու տարում ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 927,7 մլն դրամ՝ ապահովելով 30.5% աճ 2023 թ․-ի համեմատ։ 

2024 թվականին ընկերությունն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ, ինչը շուրջ 10%-ով ավելի է 2023 թ․-ի ցուցանիշից։ Ավելին, պլանավորված շահույթը գերակատարվել է 16 մլն դրամով։

Տարեկան ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզահամերգային համալիրի հիմնական ենթակառուցվածքների վերազինման գործընթացին․ մասնավորապես՝ հակահրդեհային և օդափոխության համակարգերի արդիականացման ընթացքին, տանիքի և այլ ենթակառուցվածքների հիմնանորոգման նախագծային աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև դեպի համալիր տանող աստիճանավանդակի և շատրվանային համալիրի վերակառուցման նախագծային փաթեթի ձեռքբերմանը։

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ