Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները

2 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովը։  

Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջեւ հոկտեմբերի 21-ին Ժնեւում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: 

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը եւ կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաեւ գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ: 

Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջեւ կառուցողական երկխոսության կարեւորությունը:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու  Արթուր Հովհաննիսյանը։  

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA