Ժամը 14։00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը
1 րոպեի ընթերցում
Ժամը 14։00-ի դրությամբ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը կամ 15868 ընտրող։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69866 քաղաքացի։