Հայաստանը հետևողականորեն զարգացնում է արդյունաբերական և ազատ տնտեսական գոտիները. Պապոյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանը հետևողականորեն զարգացնում և ամրապնդում է արդյունաբերական և ազատ տնտեսական գոտիները, լոգիստիկ կենտրոնները՝ միջազգային առևտուրն ու արտադրությունը խթանելու նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում անցկացվող CII Partnership Summit 2025 գագաթնաժողովի շրջանակում իր ելույթում:
«Մենք հետևողականորեն զարգացնում և ամրապնդում ենք արդյունաբերական և ազատ տնտեսական գոտիները, լոգիստիկ կենտրոնները՝ միջազգային առևտուրն ու արտադրությունը խթանելու նպատակով: Հայաստանն առաջարկում է գրավիչ հնարավորություններ՝ վերականգնվող էներգիայի, բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, դեղագործության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության ոլորտներում՝ այն ուղղություններում, որտեղ միջազգային ներդրողները կարող են հասնել կայուն և փոխշահավետ արդյունքների»,-նշել է Պապոյանը:
Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 9 երկրների տնտեսական ոլորտի նախարարներ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության (WTO) նախագահը: