Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերտ Յան Կուպմանի հետ։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը և կարևորել Եվրոպական Միության, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև տնտեսական և տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը:
Վերոնշյալի համատեքստում առանձնացվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և քննարկվել վերջինիս շրջանակում Հայաստան–Եվրոպական Միություն համագործակցության խորացման հեռանկարները։