Մեր մեծագույն առաքելությունն իրականացրել ենք․ Փաշինյանը՝ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացրել է երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու 2021 թվականին տրված խոստումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք մեր մեծագույն առաքելությունը՝ երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին 2021 թվականին տրված խոստումը,  իրականացրել ենք: Այս մարդիկ (խմբ. նկատի ունի խորհրդարանական ընդդիմությանը) ասում են՝ չէ, դա խաղաղություն չի, բա ո՞րն է խաղաղությունը: Հայաստանը չունի այդպիսի գիտելիք, չունի այդպիսի փորձ, թե որն է խաղաղությունը, և մենք, սա իմանալով, ասում ենք՝ որն է խաղաղությունը։ Խաղաղությունն այն է, որ 1 տարի 8 ամիս Հայաստանի  սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվել, սահմանամերձ բնակավայրերում արդեն 3 ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսել, Ադրբեջանի տարածքով գնացք է մտել Հայաստան վերջին 30-ից ավելի տարում, գնացք է մտել, որը բերել է ցորեն, դրա մի մասը կարող է հացի մեջ օգտագործվել, կարող են ցորենի մի մասը տալ հավերին, այդ հավի ածած ձուն, միսը մեր երեխաները չե՞ն ուտելու, կարող են տալ խոզերին, խոզի միսը ձեր առաջնորդը չի՞ ուտելու, թե ինքը խոզի միս չի ուտում»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետը նշեց՝ խաղաղության հաստատման և «Իրական Հայաստան»-ի օրինակ է նաև Կիրանցը, որտեղ այժմ 55 տուն է կառուցվում: 

Հայերեն Русский

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը