1 րոպեի ընթերցում
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով Հնդկաստանում է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Առաջիկա օրերին աշխատանքային այցով գտնվելու եմ Հնդկաստանի Հանրապետությունում։ Այցի ընթացքում կմասնակցեմ Հնդկաստան-Եվրոպա բիզնեսի և կայունության համաժողովին, Հնդկաստանի արդյունաբերության համադաշնության գործընկերության համաժողով 2025֊ին, ինչպես նաև կունենամ մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Հնդկաստանի կոմերցիայի և արդյունաբերության նախարար Փիյուշ Գոյալի և մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- գրել է Պապոյանը։