Թրամփը ստորագրել է ռեկորդային շաթդաունի ավարտի մասին օրինագիծը

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շաթդաունի 43-րդ օրը ստորագրել է օրինագիծը, որը նախատեսում է դաշնային կառավարության ֆինանսավորումը շարունակել մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթի ստորագրմամբ վերջ է դրվել պատմության մեջ ԱՄՆ կառավարության ամենաերկար շաթդաունին։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ նման բան երբևէ նորից պատահի։ Սա երկիրը կառավարելու ճիշտ ձև չէ»,- Reuters-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը Սպիտակ տանը փաստաթղթի ստորագրման ժամանակ։ Նա հայտնել է, որ օրինագծի ստորագրումով ԱՄՆ կառավարությունը կվերադառնա բնականոն գործունեությանը։ 

Թրամփը կրկին մեղադրել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին կառավարության աշխատանքը շաբաթներ շարունակ խաթարելու մեջ։ 

Ավելի վաղ օրինագիծը հաստատվել էր Կոնգրեսում։ 

Հայերեն English Русский