Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բնակարաններում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ
1 րոպեի ընթերցում

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Վազգեն Սաղաթելյանը նոյեմբերի 13-ի առավոտյան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ դիմակավորված անձինք մտնում են իր տուն։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ իր հերթին հայտնել էր, որ դիմակավորված իրավապահները նաև Նարեկ Սամսոնյանի տուն են մտել։
Ավելի ուշ Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել ու տարել են Քննչական կոմիտե։ Մելիքյանը նշել է, որ քրեական վարույթը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակների նկատմամբ նախաձեռնվել է խուլիգանության հոդվածով։
Քննչական կոմիտեն առայժմ չի մեկնաբանում Սամսոնյանին ու Սաղաթելյանին ձերբակալելու լուրը։