44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին հասանելիություն կտրվի որոշ կառույցների

1 րոպեի ընթերցում

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին հասանելիություն կտրվի որոշ կառույցների:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի նիստում հայտարարեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք հիմա Ազգային ժողովի աշխատակազմի հետ պայմանավորվել ենք, որ 16 հազար էջից բաղկացած նյութերը պետք է տեղափոխվեն 1-ին բաժին, որից հետո պետք է որոշում կայացվի այդ նյութերին հասանելիություն տալ պետական կառույցներին, որոնք դրանք ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն կունենան՝ Գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ հույժ գաղտնի զեկույցը շատ կարևոր է դասեր քաղելու և եզրակացություններ անելու համար:

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ:

Հայերեն English Español

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

Առաջիկա շաբաթներին Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի