Լեհաստանում մեկնարկում են սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքների մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Wpolsce24 հրատարակությանը տված հարցազրույցում։

«30 տարի անց սահմանադրությունը վերանայման կարիք ունի։ Ամենայն հարգանքով 1997 թվականի սահմանադրությունը ստեղծողների նկատմամբ, բայց այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ իրողություններում։ Շուտով կստեղծվի սահմանադրական խորհուրդ։ Այն կընդգրկի բազմաթիվ մասնագետների, սահմանադրագետների և իրավաբանների, որոնց խնդիրը սահմանադրական խորհրդի շրջանակներում լինելու է այնպիսի առաջարկություն մշակելը, որն ընդունելի կլինի խորհրդարանական մեծամասնության համար», - հայտարարել է Նավրոցկին: 

Նախագահը խոստացել է, որ նոր սահմանադրության նախագիծը «միանշանակ փորձ կլինի համակարգելու այն, ինչը տեղի է ունենում Լեհաստանում», քանի որ «սահմանադրությունը կանոնավոր կերպով խախտվել է վերջին երկու տարվա ընթացքում»։

Դրա հետ մեկտեղ Նավրոցկին չի պարզաբանել, թե հատկապես ինչ փոփոխություններ է ցանկանում կատարել սահմանադրության մեջ։ Նրա նախորդը՝ Անջեյ Դուդան, բազմիցս արտահայտվել է լիազորությունների վերաբաշխման անհրաժեշտության օգտին՝ հօգուտ նախագահի իշխանության ուժեղացման։

Հայերեն Русский

Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը

Հայաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված են ԹՐԻՓՓ նախագծի՝ գետնի վրա սեղմ ժամկետներում իրականացման հարցում

Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրվարույթ

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է N բանակային զորամիավորում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին

Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում՝ Լուլա դա Սիլվայի հասցեին Միլեյի վիրավորանքների պատճառով

Հայաստանի ու Հնդկաստանի միջև տեղի է ունեցել պաշտպանության համագործակցության հարցերի շուրջ քննարկում

Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի