Քանի դեռ Թրամփը նախագահ է, պատժամիջոցները չեն տարածվի Հունգարիայի վրա. Օրբան

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացել է երաշխիքներ Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների դեմ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունից անժամկետ ազատված լինելու մասին: Երկու երկրների ղեկավարներն այդ հարցը քննարկել են նոյեմբերի 7-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Օրբանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:

«Նախագահ Թրամփի հետ մենք միմյանց ձեռք սեղմեցինք ի նշան այն բանի, որ Հունգարիան անժամկետ կազատվի նավթային ոլորտի դեմ ամերիկյան պատժամիջոցներից: Քանի դեռ նա այնտեղ նախագահ է, իսկ ես այստեղ՝ վարչապետ, պատժամիջոցներ չեն լինի», - գրել է Հունգարիայի կառավարության ղեկավարը՝ ԱՄՆ-ում իր վարած բանակցություններն անվանելով այս տարվա ամենակարևորը:

Օրբանը հավելել է, որ եթե ռուսական էներգակիրների նկատմամբ ամերիկյան երկրորդային պատժամիջոցերը տարածվեին Հունգարիայի վրա, ապա մինչև Սուրբ Ծնունդ երկրում կոմունալ ծախսերը երկուսից երեք անգամ կբարձրանային, ինչն «իսկական աղետ» կլիներ։ 

«Այս վտանգը կանխվել է», - գրել է Օրբանը։

Օրբանը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Վաշինգտոն նրա այցից հետո ԱՄՆ վարչակազմի մի քանի աղբյուրներ Reuters գործակալությանը հայտնել էին, թե Հունգարիան միայն մեկ տարով կազատվի ռուսական նավթի և գազի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցների ազդեցությունից: 

Վարչապետը, ինչպես նաև Սպիտակ տանը բանակցություններին ներկա գտնվող արտգործնախարար Պետեր Սիյարտոն, հերքել են այդ պնդումը՝ նշելով, որ Թրամփը չի խոսել որևիցե ժամկետի մասին:

Հայերեն فارسی Русский

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան