ՀՀ գլխավոր դատախազն ու Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 7-ին Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի հետ ստորագրել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազության միջև համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկնում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ստորագրման արարողությանը հայկական կողմից մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և այլք:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է ներկաներին Հուշագիրը ստորագրելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, ինչպես նաև այլ պետությունների դատախազությունների հետ: 

«Այս համագործակցությունը թույլ է տալիս մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները միջազգային չափորոշիչներին, ինչպես նաև ապահովել առավել արագ և սերտ համագործակցություն մեր օտարերկրյա գործընկերների հետ կոնկրետ քրեական գործերի շրջանակներում», - նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու հավելել, որ փաստաթղթի ստորագրումը արդյունք է Հայաստանում 2024 թվականին Մաուրիցիո Բլոկի հետ ձեռք բերված պայմանավորվածության:

«Հուշագրի նպատակը զինվորական գործերով քրեական հետապնդման ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով Հայաստանի Հանրապետության դատախազության և Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև արդյունավետ համագործակցության շրջանակի ընդլայնումն է: Այս Հուշագրի ստորագրմամբ մենք ավելի ենք ամրապնդում մեր արդեն իսկ ձևավորված համագործակցությունը և հանձն ենք առնում առավել թիրախային և բազմակողմ համագործակցություն իրականացնել ապագայում», - ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Հուշագրով ամրագրված համագործակցության ոլորտներն ընդգրկուն են: Դրանք, ի թիվս այլնի, ներառում են իրավական ակտերի և պրակտիկ գործունության վերաբերյալ տեղեկությունների տրամադրումն ու փոխանակումը: 

Հայերեն English Français 中文

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ