Մետաղական ամրանների ներմուծման տուրքը կբարձրանա

2 րոպեի ընթերցում

Հայաստանում մտադիր են բարձրացնել մետաղական ամրանների ներմուծման մաքսատուրքը՝ տեղի արտադրողների համար առաջացած խնդիրները մեղմելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: 

«Առաջարկվում է մետաղական ամրանների ներմուծման համար սահմանված տուրքը բազային աշխատավարձի 29-ապատիկի փոխարինեն սահմանել 55-ապատիկի չափ: Այսինքն՝ այս պահի դրությամբ ներկրման տուրքը 29 հազար դրամ է: Սակայն վերջին ժամանակներում, երբ իրանական փոխարժեքը բավականին իջել է, Իրանում ինքնարժեքը նվազել է մոտ 35 հազար դրամի կարգի: Այդ պարագայում անհավասար պայմաններ են առաջացնել ներկրողների ու արտադրողների միջև»,-ասաց Նարեկ Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ քանի որ կառավարությունը ռազմավարական ճյուղ է համարում երկաթի, մասնավորապես ամրանների արտադրությունը, ցանկանում է հավասարակշռել իրավիճակը:

Վերջին փոփոխությունների հետ կապված՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղի արտադրողները կանգնել են լուրջ խնդրի առաջ՝ կապված ներկրման հետ:

Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը ներկայացրեց կառավարության առաջարկը: Կառավարությունն առաջարկում է 55 հազար դրամի փոխարեն սահմանել 45 հազար դրամ:

Նարեկ Ղահրամանյանի համար ընդունելի էին փոփոխությունները: 

Փոփոխությունը կիրականացվի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում:

Հայերեն

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ