Անահիտ Մանասյան

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը և Դատարանի քարտուղարի տեղակալ Աբել Կամպոսը:

«Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համագործակցության, ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հարցերը, ազգային մակարդակում մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնական խնդիրները, ինչպես նաև իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման ուղիները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքներին և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատություններին առնչվող ժամանակակից մարտահրավերների շուրջ։

Զրուցակիցները վերահաստատել են հանձնառությունը` շարունակելու համագործակցությունը` նպատակ ունենալով ակտիվացնել երկխոսությունը և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում