Ռյուտեն ՆԱՏՕ-ին կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի հետ երկարատև առճակատման
1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշնակիցներին կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի հետ «երկարաժամկետ առճակատման»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով դաշինքի պաշտոնական կայքը, Ռյուտեն Ռումինիայում կայացած պաշտպանական համաժողովում հայտարարել է, որ անգամ Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմից հետո ռուսական վտանգը վերացած չի լինելու։
«Տեսանելի ապագայում Ռուսաստանը ապակայունացնող ուժ կմնա Եվրոպայում և աշխարհում։ Եվ Ռուսաստանը միայնակ չի համաշխարհային կանոնակարգը խախտելու գործում։ Ինչպես գիտեք, այն աշխատում է Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և մյուսների հետ։ Նրանք աննախադեպ մակարդակի են հասցնում իրենց պաշտպանական արդյունաբերական համագործակցությունը։ Նրանք պատրաստվում են երկարատև առճակատման։ Մենք չենք կարող միամիտ լինել։ Մենք պետք է պատրաստ լինենք», - ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխատել միասին՝ հանուն ավելի ապահով ու բարեկեցիկ ապագայի։