ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու ԵՀ միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալը քննարկում են ունեցել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակության հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Դավիթ Կարապետյանը ողջունել է Եվրոպական միության կողմից ներկայացված ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագիրը՝ նշելով, որ այն կարևոր առաջընթաց է երկկողմ հարաբերությունների խորացման, շարժունակության և մարդկանց միջև շփումների, միջմշակութային, ակադեմիական և մասնագիտական կապերի խթանման ուղղությամբ:

Ընդգծվել է Հայաստանի հանձնառությունը  Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը, որը համահունչ է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում վերջերս գրանցված ձեռքբերումները: Գլխավոր քարտուղարն անդրադարձ  է կատարել քաղաքացիական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողովին ներկայացված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարության նորաստեղծ Եվրոպական ինտեգրման հարցերով վարչության ստեղծմանն ուղղված քայլերին, ինչը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման արտացոլումն է:

Հայերեն English Français Русский

Հոկտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում. Պապիկյան

Զելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետ

Կոնստանտին Սոկոլովը խոսել է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված պլանների մասին

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու մեջ

COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին

Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր