Ռուսաստան

Սերգեյ Շոյգուն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է իրադրությունը տարածաշրջանում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Շոյգուն Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է իրադրությունը տարածաշրջանում

Կովկասում իրադրությունը մշտական ​​ուշադրություն է պահանջում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կարևոր է, որ մենք համաձայնեցնենք մեր գործողությունները: Այն ամենն, ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, որոնք տեղի ունեցան տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, Կովկասում, Հարավային Կովկասում, պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը և  խորհրդակցությունները», - ասել է Շոյգուն։ 

Արմեն Գրիգորյանը վստահեցրել է, որ «պատրաստ է հայտնելու մանրամասներ» տարածաշրջանում իրադրության մասին, և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։

Նոյեմբերի 5-ին Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը: Խորհրդակցության շրջանակներում Շոյգուն կանցկացնի մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում