Տնտեսություն

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով ցորեն է տեղափոխում Հայաստան

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով ցորեն է տեղափոխում Հայաստան

Ռուսաստանը երկաթուղով ցորեն է տեղափոխում Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարա Գևորգ Պապոյանը: 

«Սիրելի հայրենակիցներ, ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից. այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։

Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,- գրել է Պապոյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար՝ հայտնելով, որ առաջիկայում Ղազախստանից ցորենի խմբաքանակ կհասնի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ 

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, նշել էր, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում են լոգիստիկ նոր հնարավորությունից օգտվելու հնարավորությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում