Նիկոլ Փաշինյանը թվարկեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում արձանագրված հաջողության պատմությունները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում վարչապետն ընդգծեց՝ այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հաջողության պատմություններ, որոնց սկիզբը եղել է 2024 թվականին երկու երկրի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը: 

«Իմ հանձնարարությամբ՝ մեր պետական մարմինները կազմակերպում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, կուսակցական գործիչների, սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ սահմանազատված Կիրանց և հարակից հատվածներ՝ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք` խաղաղության օրակարգ ասելով: Պիտի ուղիղ և անկեղծ ասեմ՝ ես առայժմ չունեմ որևէ, թեկուզ եզակի, բացասական արձագանք այն ամենի վերաբերյալ, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետը նշեց՝ հաջողության պատմությունը շարունակվել է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ, հետո նաև վավերացմամբ, ինչը դարձել է երկու երկրների միջև առաջին միջազգային փաստաթուղթը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ փաստաթղթով արձանագրվել է, որ երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է լինելու Ալմա-Աթայի հռչակագիրը:  

«Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման շրջադարձային կետ է, որով երկու երկրներն արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա- Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է ԱԽՍՀ տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է ՀԽՍՀ տարածքի հետ: Այս փաստն արձանագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում»,- նշեց վարչապետը:

Հաջողության մեծագույն պատմությունը, ըստ Հայաստանի վարչապետի, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր և նախաստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը:

«Այդպիսով՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: 

«Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող ամենամյա միջազգային համաժողովը նվիրված է Հարավային Կովկասի տարածաշրջայնացմանը, խաղաղության գործընթացին, հաղորդակցության և առևտրային ուղիների ապաշրջափակմանը, միջազգային ու տարածաշրջանային այլ օրակարգային թեմաների։ Միջոցառմանը տարբեր ձևաչափերով կմասնակցեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ Հայաստանից, հարևան բոլոր երկրներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից և այլն։ 

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский Türkçe

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը