Իրավունք

3-ամյա երեխայի առերեւույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

3-ամյա երեխայի առերեւույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է

Ծափաթաղում 3-ամյա երեխայի առերեւույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն։

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային խեղդամահ անելու միջոցով սպանել է նրա հայրը։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ փորձաքննության արդյունքներից պարզ է դարձել, որ 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում  հայտնաբերվել են վնասվածքներ։ Քննչական կոմիտեն նաև հայտնել  էր, որ երեխային սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա հայրը։ 

2025 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ որպես անհետ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ին ՆԳՆ ոստիկանությունը հայտնեց, որ փրկարարները հայտնաբերել են Տիգրան Օվանեսովի դին։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում