Պատմական փնտրտուքների պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում. Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարության մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի մի շարք շրջաններ, այդ թվում՝ Սևանը, իբր ունեն «ադրբեջանական ծագում»։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը նշեց, որ նման հայտարարություններն ուղղված են Ադրբեջանի ներքին լսարանին։ 

«Ես դա վաղուց եմ մեկնաբանել և ասել եմ, որ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ մեկն իր հայրենիքը գտնի Ալթայում։ Դրան ավելացնելու որևէ բան չունեմ։ Համարում եմ, որ այդ հայտարարությունը չի բխում այն տրամաբանությունից, որը գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ դա նախատեսված է ներքին լսարանի համար։ Նրա ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում»,– ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նաև արձագանքեց այն մեկնաբանություններին, թե Ալիևը խոսել է տարածքներ «ազատագրման» մասին։ 

Անդրադառնալով այսպես կոչված ադրբեջանցի փախստականների՝ Հայաստանի տարածքում իրենց բնակավայրեր վերադառնալու մասին Ալիևի հայտարարություններին ու այդ համատեքստում լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ալիևը խոսել է «տարածքներ ազատագրելու մասին»՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. 

«Ես նրա խոսքում ազատագրելու մասին բան չեմ տեսել։ Ընդհակառակը՝ տեսել եմ, որ ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով։ Ես չեմ հասկանում, թե ինչու եք դրան «ազատագրել» ասում»։ 

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»՝ նշելով, որ «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ»։ Ալիևը նաև պնդել էր, թե «ռուսական կայսերական քարտեզները» իբր հաստատում են այդ «պատմական ճշմարտությունը»։

Ալիևը նաև հայտարարել էր, թե «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»։ Ալիևը հիշեցրել էր նախկինում իր արած հայտարարությունը, որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։ 

Հայերեն العربية فارسی Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին