Քաղաքականություն

Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո փոխվել է, դա տեսանելի է նաև սահմանին. Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո փոխվել է, դա տեսանելի է նաև սահմանին. Պապիկյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված վաշինգտոնյան համաձայնություններից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է, դա տեսանելի է նաև սահմանին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո կտրուկ իջել է, փոխվել է, և դա տեսանելի է նաև սահմանին, փաստ է: Եվ, երբ խոսում ենք փաստացի խաղաղության մասին, ամենևին հորինված չէ, դա իրականություն է»,-ասաց նախարարը: 

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։   Դրանից հետո թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում