Աշխարհ

Չինաստանն ու Կանադան խոստացել են զարգացնել հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Չինաստանն ու Կանադան խոստացել են զարգացնել հարաբերությունները

Հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ու Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, նրանք  խոստացել են զարգացնել երկկողմ հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: 

Քարնին ընդունել է Չինաստան այցելելու Սի Ծինփինի հրավերը։

Նրանք հանդիպել են Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակներում: 

Սի Ծինփինն ու Մարկ Քարնին քննարկել են առևտրային հարցերի լուծումներ, այդ թվում՝ գյուղատնտեսության և գյուղատնտեսական մթերքների: 

Ըստ Քարնիի գրասենյակի՝ առաջնորդները քննարկել են նաև մի շարք ոլորտներում՝ սկսած էներգետիկայից, գյուղատնտեսությունից, արտադրությունից, կլիմայի փոփոխությունից և միջազգային ֆինանսներից, համագործակցությունը խորացնելու շրջանակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում