Տնտեսություն

Հայաստանը Գերմանիայից կստանա 152 մլն եվրոյի աջակցություն

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին որպես աջակցություն կհատկացնի 152 մլն եվրո: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Բեռլինից նկարած տեսանյութով: 

«Գերմանիայի կառավարությունը 152 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին։ Ահա այն հիմնական արդյունքը, որին հասանք Բեռլինում Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, որը հայկական կողմից ղեկավարում եմ ես: Այդ 152 մլն եվրոյից 18 մլն եվրոն անհատույց գրանտային միջոցներ են, իսկ 134 մլն-ը՝ շատ ցածր՝ 0-ից մի փոքր բարձր տոկոսադրույքով վարկային միջոցներ են»,-ասաց Պապոյանը:  

Նախարարը տեղեկացրեց, որ այդ ամբողջ գումարն ուղղելու են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, վերականգնվող էներգետիկայի և ջրային համակարգերի զարգացմանն ու Հայաստանի տնտեսության բազմաթիվ կարևոր խնդիրների լուծմանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում