Չինաստան

Չինաստանը կաջակցի ազատ առևտրին և զարգացման հնարավորություններ կստեղծի ԱԽՏՀ-ում և աշխարհում. Սի Ծինփին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը կաջակցի ազատ առևտրին և զարգացման հնարավորություններ կստեղծի ԱԽՏՀ-ում և աշխարհում. Սի Ծինփին

Չինաստանը մտադիր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների հետ աջակցել ազատ առևտրին և ապահովել մատակարարումների անխափան շղթաները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Մենք պետք է համատեղ պահպանենք բազմակողմ առևտրային համակարգը, կիրառենք իրական բազմակողմ մոտեցումը, ամրապնդենք բազմակողմ համակարգի հեղինակությունն ու արդյունավետությունը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության առանցքային դերով։ Անհրաժեշտ է համատեղ ջանքերով ապահովել արդյունաբերական և իրացման շղթաների կայունությունը և անխափան աշխատանքը», - ընդգծել է Չինաստանի ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱԽՏՀ երկրների ղեկավարների 32-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։

Ինչպես հայտարարել է Սի Ծինփինը, Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ է բաց քաղաքականությանը և մշտապես կստեղծի նոր հնարավորություններ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և ամբողջ աշխարհի զարգացման համար։

Անդրադառնալով Աֆրիկայի երկրների հետ հարաբերություններին՝ նա նշել է, որ Չինաստանի իշխանությունները պատրաստ են լիովին ազատել մաքսատուրքերից Աֆրիկայի այն  երկրներից ներմուծվող բոլոր ապրանքները, որոնք դիվանագիտական ​​հարաբերություններ ունեն Չինաստանի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում