Հայաստանը ռազմական կցորդ կունենա Կիպրոսում

4 րոպեի ընթերցում

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Կիպրոսում։ Կիպրոսում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Հունաստանում ՀՀ ռազմական կցորդի կողմից (խմբ. Հունաստանում ՀՀ ռազմական կցորդը փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանն է):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 30-ի նիստում։ 

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Կիպրոսի  միջև բարեկամական հարաբերությունները և փոխվստահությունը հիմնված են ընդհանուր արժեքների ու մոտեցումների վրա և ունեն զարգացման լուրջ հեռանկարներ: 

«Երկու պաշտպանական գերատեսչություններն առավել սերտ համագործակցում են ինչպես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում, այնպես էլ փոխգործակցությունն ընդգրկում է հրահանգիչների պատրաստության, խաղաղապահության, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ոլորտները: Համեմատաբար նոր ուղղություններ են ներքին աուդիտի և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտներում փորձի փոխանակումը, պարբերաբար անցկացվող պաշտպանական ռազմավարական և ռազմաքաղաքական խորհրդակցությունները»,- ասված է հիմնավորման մեջ:

Կիպրական կողմի հետ համագործակցությունն ընդգրկում է նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում պարբերաբար անցկացվող երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, ինչպես նաև գործող ծրագրերի շրջանակներում ռազմական համագործակցության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության նոր ուղղությունները, մասնավորապես՝ ռազմական կրթության, արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստության, անձնակազմի մարտական պատրաստության, ռազմական բժշկության, տարբեր մասնագիտական ուղղություններով փորձի փոխանակման ոլորտները, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության հնարավորությունը և այլ ծրագրեր: 

«Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բարեկամական և փոխըմբռնման հարաբերություններ և երկու երկրների միջև համագործակցությունը իրականացվում է հիմնականում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս երկկողմ և  բազմակողմ համագործակցության ձևաչափով: Այդուհանդերձ, երկու երկրները պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: Ուստի, երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և հարգալից հարաբերությունները ամուր հենք են հանդիսանում հայ-կիպրական   համագործակցության ընդլայնման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, և ռազմական ոլորտում առկա  համագործակցության մեծ ներուժը և կիպրական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Կիպրոսի Հանրապետությունում ունենալ Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ։ Ռազմական կցորդի առկայությունը Կիպրոսում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի»,- նշվում է հիմնավորման մեջ: 

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին