Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի միջև կնքված տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդգրկված է եղել գործադիրի հոկտեմբերի 30-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:

Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը՝ մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչև 6 մլն 100 հազար եվրո, կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև 6 մլն 100 հազար եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև 3 մլն 100 հազար եվրո, ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչև 300 հազար եվրո:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսական գումարներ՝ 15 մլն 600 հազար եվրո ընդհանուր արժեքով։ 

Նշված ծրագրերի կատարումը ԳԴՀ կառավարությունը հանձնարարում է Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ):

Հայերեն العربية فارسی Русский

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին