Տնտեսություն

Պապոյանը գերմանացի գործարարների հետ քննարկել է տնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Պապոյանը գերմանացի գործարարների հետ քննարկել է տնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է գերմանացի ավելի քան 40 գործարարի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պապոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու գործիքակազմը, առանձին անդրադարձ կատարել երկրների միջև տնտեսական համագործակցությանը՝ մասնավորապես գյուղատնտեսության, էներգետիկայի, ձեռներեցության զարգացման, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։

«Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց ես համոզված եմ, որ իրական ներուժը դեռ առջևում է։ Մենք նպատակ ունենք նոր թափ հաղորդել առևտրային և ներդրումային մեր երկկողմ հարաբերություններին՝ խրախուսելով ուղղակի ներդրումները Գերմանիայից և ընդլայնելով համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիան, ջրային ռեսուրսների կառավարումը, գյուղատնտեսությունը, նորարարությունը և տեխնոլոգիաները»,- նշել է Պապոյանը։

Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարը պատասխանել է մասնակիցներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում